Հայերենով լույս է տեսել Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը

Հայերենով լույս է տեսել Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը

PanARMENIAN.Net - Հայերենով լույս է տեսել շվեյցարացի բժիշկ Յակոբ Կյունցլերի «Արյան և արցունքների երկրում» գիրքը, որը թարգմանվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից: Գրքում նկարագրվում են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ուրֆայում տեղի ունեցած իրադարձությունները, որոնց անմիջական ականատեսն է եղելԿյունցլեր:

1899թ.-ից Կյունցլերն աշխատում էր «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության հիվանդանոցում` որպես շվեյցարացի բժիշկ Հերման Քրիստի օգնական: Պատերազմի տարիներին Կյունցլերի և նրա կնոջ` Էլիզաբեթի շնորհիվ բազմաթիվ հայեր փրկվել են վերահաս մահվանից:

Յակոբ Կյունցլերը ծնվել է 1871թ. մարտի 8-ին Շվեյցարիայի Հունդվիլ գյուղում: Դառնալով հիվանդապահների բողոքական եղբայրության անդամ` նա աշխատանքի է անցնում Բազելի հիվանդանոցներից մեկում, որտեղ էլ ծանոթանում է բժիշկ Հերման Քրիստի հետ: Շուտով վերջինս Յոհաննես Լեփսիուսի ղեկավարած «Գերմանական առաքելություն Արևելքում» կազմակերպության կողմից գործուղվում է Ուրֆա:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---