Հալեպի Սբ. Հռիփսիմե մատուռում Սուրբ Պատարագ մատուցվեց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ26 ապրիլի 2011 - 20:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Հայոց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցի կապակցությամբ Հալեպի հայկական գերեզմանոցի Սբ. Հռիփսիմե մատուռում մատուցվեց Սուրբ Պատարագ, որից հետո ցեղասպանության հուշարձանի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղկեպսակների զետեղում: Միջոցառումներին ներկա էին հալեպահայ կրոնական համայնքապետեր, Սիրիայում կրոնական տարբեր ուղղությունների առաջնորդներ, տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հալեպահայ բարեգործական, մշակութային, կրթական, հայրենակցական միությունների ղեկավարներ: Երեկոյան «Եսայան» սրահում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: Նիստին ելույթ ունեցան գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը և օրվա բանախոս` «Քարեն Եփփե» Ազգային ճեմարանի տնօրեն Հակոբ Քիլեջեջյանը: Եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հայոց Բերիո թեմի առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |