Հանքարդյունաբերությունը բավականին արագ վերականգնվեց ճգնաժամից հետո, գտնում է Գագիկ Խաչատրյանը27 ապրիլի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հանքարդյունաբերությունը բավականին արագ վերականգնվեց ճգնաժամից հետո, սակայն, կան խնդիրներ, որոնք լուծումներ են պահանջում, ապրիլի 27-ին Երևանում հայտարարել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ ՀՀ նախագահի հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների տնօրենների ու սեփականատերերի հետ աշխատանքային խորհրդակցության արդյունքում: Ըստ նրա, ոլորտում աշխատող 12 ընկերությունների շրջանառությունը 2010թ. 2009-ի համեմատ ավելացել է 85 մլրդ դրամով, իսկ վճարված հարկերի առումով 2010թ. ապահովել են 16,9 մլրդ դրամի եկամուտ՝ 7,9 մլրդ դրամի դիմաց: 2010թ. հանքարդյունաբերության մասնաբաժինը արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում կազմել է 17,7 տոկոս: Հարկային և մաքսային բարեփոխումների եռամյա ծրագիրը, որն ընդունվել է Ազգային անվտանգության խորհրդում, նախատեսում է լայնածավալ աշխատանքներ, իսկ առաջին արդյունքներից է գործարարների շփումը հարկային մարմինների հետ միայն էլեկտրոնային ռեժիմով: Ըստ Գագիկ Խաչատրյանի, ոլորտի զարգացմանը կնպաստի նաև «Ընդերքի մասին» ու «Բնապահպանական ու բնօգտագործման վճարների մասին օրենքում» նախատեսվող փոփոխությունները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են ԲՏԱ նախարարն ու Նուբար Աֆեյանը խոսել են ներդրումային հիմնադրամ ստեղծելու հայեցակարգի մասին Նուբար Աֆեյանն ընդգծել է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի կարևորությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունը մտադիր է ընդլայնել ՀՀ հետ գործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները Քննարկվել են Վեդու ջրամբարի կառուցման ընթացքին վերաբերող հարցեր Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին |