Լոս Անջելեսում Երևանը պաշտոնապես կհայտարարվի «2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք»

Լոս Անջելեսում Երևանը պաշտոնապես կհայտարարվի «2012թ. Գրքի համաշխարհային մայրաքաղաք»

PanARMENIAN.Net - Los Angeles Times թերթի գրքի 16-րդ տոնավաճառին, որը կանցնի ապրիլի 30-ից մայիսի 1-ը Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, առաջին անգամ կներեկայանա Հայաստանը : Տոնավաճառում ընթերցողները կհանդիպեն իրեցն սիրած գրողների հետ և կծանոթանան նոր հրատարակություններին, գրում է Asbarez-ը: Տոնավաճառը մշտապես մեծաթիվ այցելուների է գրավում: Ենթադրվում է, որ այսօրվա միջոցառմանը ներկա կլինի 140 հազար մարդ:

Հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանում հրատարակված գրքեր արվեստի, երաժշտության, ցեղասպանության, պատմության մասին՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով: Տոնավաճառում կներկայացվեն նաև հայկական վիրտուալ գրքերն ու հայկական վիրտուալ քոլեջը, որը գործում է ՀԲԸՄ աջակցությամբ:

Տոնավաճառում կնշվի նաև առաջաին հայ տպագիր գրքի 500-ամյակը, որը հանդիսությամբ կտոնվի հաջորդ տարի: Փառատոնի ժամանակ Երևանը կհայտարարվի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Հայաստանի մասնակցությունը Լոս Անջելեսի փառատոնին հնարավոր է դարձել ՀՀ մշակույթի նախարարության, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԲԸՄ արևմտյան բաժանմունքի և Հայ հրատարակիչների ասոցիացիայի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---