Էրդողանը կրկին խոսում է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով

Էրդողանը կրկին խոսում է Հայաստանի հետ նախապայմանների լեզվով

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ ՌեջեփԹայիփԷրդողանը կրկինփորձում էմիջազգային հանրությանըհամոզել, որ ղարաբաղյան հակամարտությունն առնչվում է նաև Թուրքիային: Մասնակցելով Իգդիրում տեղի բնակիչների հետ կազմակերպված հանդիպմանը՝ Թուրքիայի վարչապետը հայտարարել է. «Ղարաբաղը մեր խնդիրն է, Նախիջևանը մեր խնդիրն է»: Ապա Էրդողանը հայտնեց, որ դեպի Նախիջևան ճանապարհի կառուցումը ավարտված է, և այն կբացվի առաջիկա օրերին:

«Ադրբեջանի տխրությունը մեր տխրությունն է, Ադրբեջանի ուրախությունը՝ մեր ուրախությունը: Այստեղ ես կրկին հայտարարում եմ. քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հիմնախնդիրը, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է: Մենք միշտ կանգնել ենք Ադրբեջանի թիկունքում, այդպես կլինի նաև հետագայում: Թող ոչ ոք չսպասի մեզանից այդ հարցի շուրջ այլ մոտեցման: Մենք արժանի պատասխան ենք տվել հայ և հայամետ պատգամավորներին ԵԽԽՎ-ում»,- ասել է Էրդողանը, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---