ԴՆԹ վերլուծությունը հաստատեց Օսամա բեն Լադենի մահը

PanARMENIAN.Net - «Ալ-Կայիդա» իսլամական ահաբեկչական կազմակերպության սպանված առաջնորդ Օսամա բեն Լադենից վերցված ԴՆԹ նմուշի վերլուծությունը հաստատեց ահաբեկչի ինքնությունը: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի երկու աղբյուրներին, որոնք 99,9% հավանականությամբ հաստատել են Բեն Լադենի մահը: Աղբյուրների տվյալներով, «թիվ մեկ ահաբեկչի» մարմինը ճանաչվել է ԴՆԹ վերլուծության միջոցով:

Բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսի 1-ին Իսլամաբադի մերձակայքում գտնվող իր առանձնատանը: Նրա դին արդեն հանձնվել է ծովին: Ըստ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, նրա գտնվելու վայրի մասին հայտնի է դարձել նախորդ շաբաթ: «Ալ-Կայիդայի» առաջնորդի ոչնչացման մասին առաջինը պաշտոնապես հաղորդեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հատուկ հեռուստաուղերձում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---