Ադրբեջանը թանկ է վճարել հայ զինվորների սպանության համար, համոզված է ղարաբաղյան պատերազմի վետերանը

Ադրբեջանը թանկ է վճարել հայ զինվորների սպանության համար, համոզված է ղարաբաղյան պատերազմի վետերանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի կողմից բռնազավթված Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի պաշտպանական մարտերի մասնակիցները համոզված են, որ հայկական Զինված ուժերը համարժեք պատասխան են տվել ադրբեջանական կողմին սպանված 3 հայ զինծառայողների համար: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Շմավոն Ղուլղազարյանը, որը մասնակցել է Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի պաշտպանությանը, համոզմունք է հայտնել, որ ադրբեջանական կողմը թանկ է վճարել է 3 հայ զինվորների սպանության համար: «Ադրբեջանցիները պետք է իմանան, որ մեր սահմանների հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում հայկական կողմի պատասխանը համարժեք կլինի»,- ասել է մարտերի մասնակիցը:

Ապրիլի 29-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձակված գնդակից ՊԲ ժամկետային զինծառայող Վազգեն Բախշյանի զոհվելու դեպքից հետո, այսօր` ապրիլի 29-ին ողջ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում դիպուկահարներ, ինտենսիվ կերպով շարունակել են գնդակոծել ՊԲ դիրքերը, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող, մեկը` վիրավորվել (բոլոր զինծառայողները զորակոչվել են ԼՂՀ մարտունու շրջզինկոմիսարիատից):

Վերջին շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալած նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռք բերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև առավել լկտի ու սանձարձակ բնույթ է հաղորդել իր ագրեսիվ ձեռնարկումներին:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում սպանվել է 4 ադրբեջանցի զինվոր:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---