Տիգրան Սարգսյան. Այն ուսանողները, որոնք պատրաստ են վճարել, ոչ թե գիտելիք ստանալ, մեղավոր են կոռուպցիայի մեջ

Տիգրան Սարգսյան. Այն ուսանողները, որոնք պատրաստ են վճարել, ոչ թե գիտելիք ստանալ, մեղավոր են կոռուպցիայի մեջ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսանողների հերթական հանդիպումը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ` նվիրված կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը: Կառավարության ղեկավարը կարևորել է անմիջական շփումը երիտասարդ սերնդի հետ, որի մոտ պետք է ձևավորվի գլոբալ տեսություն, «թե ինչպիսին է Հայաստանն այսօր և ինչպիսին այն կլինի վաղը»:

Ինչպես նշել է վարչապետը, անհրաժեշտ է պարզել այնպիսի երևույթի հասարակական ընկալումը, ինչպիսին «կոռուպցիան» է: «Եթե դա մեծ չարիք է, ապա դրա հետ պետք է պայքարել ընդհանուր ջանքերով, եթե դրա նկատմամբ կիրառվում է հանդուրժողական մոտեցում, ապա շատ դժվար կլինի դրա դեմ պայքարելը»,- ասել է նա: Դրա հետ կապված` Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ եթե բուհերում առկա է կոռուպցիա, ապա դրանում իրենց մեղքն ունեն նաև այն ուսանողները, որոնք պատրաստ են վճարել որոշակի ծառայությունների համար և գիտելիքներ չստանալ, քանի որ կոռուպցիան միակողմանի երևույթ չէ:

Ուսանողներն ի դեմս ԱՊՀ ուսխորհրդի անդամների ներկայացրել են իրենց մոտեցումները բուհերում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ և առաջարկել փոփոխություններ մտցնել կադրային քաղաքականության մեջ, զարգացնել ուսանող-մանկավարժ բարեկամական հարաբերությունների մշակույթը:

5  04.05.11 - ՈԻսանողների հանդիպումը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ԵՊՀ-ում
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---