Թուրքիայում մահափորձ է կատարվել Էրդողանի թիկնապահների նկատմամբ, կան զոհեր 4 մայիսի 2011 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Անհայտ անձինք նռնակ են նետել և կրակ բացել Թուրքիայի հյուսիսում գտնվող Քասթամոնու քաղաքի ոստիկանների ավտոբուսի վրա, իրավապահ մարմինների մեկ աշխատակից զոհվել է: Միջադեպը տեղի է ունեցել ոչ հեռու այն վայրից, որտեղ ավելի վաղ` չորեքշաբթի օրը, իր Արդարության և զարգացման կուսակցության նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունեցել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Անկարգությունների սկսվելու ժամանակ կառավարության ղեկավարն արդեն ուղղաթիռով լքել էր քաղաքը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Կրակի տակ ընկած ոստիկաններն ուղեկցում էին կառավարող կուսակցության ավտոբուսը: Թուրքիայում հունիսի 12-ին խորհրդարանական ընտրություններ կկայանան: «Մետրոպոլ» հետազոտական ընկերության հարցման համաձայն, ընտրողների մեկ քառորդն առայժմ չի որոշել, թե ում տա իր ձայնը: Ընտրությունների ֆավորիտ է համարվում Արդարության և զարգացման կուսակցությունը, որն իշխանության գլխին է սկսած 2002 թվականից: Վերջին ընտրությունների ժամանակ նա հավաքեց ընտրաձայների 47%-ը` ձևավորելով միակուսակցական կառավարություն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |