Պատմաբան Արա Սարաֆյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության մասին Թալեաթ փաշայի գաղտնի զեկույցը 5 մայիսի 2011 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում Կոմիտասի ինստիտուտը հրապարակել է պատմաբան Արա Սարաֆյանի «1917թ. Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: Աշխատանքում հավաքված են փաստաթղթեր թուրքական արխիվներից, Թալեաթի պահպանված մասնավոր գրառումներ, որոնք ապացուցում են, որ նա 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության կազմակերպիչն էր: Թալեաթը տեղահանում էր հայերին` հատուկ կարգադրություններ տալով թուրքական վիլայեթների նահանգապետերին: Թալեաթի զեկույցի համաձայն, Օսմանյան կայսրության հայ բնակչությունը ոչնչացվել կամ բռնագաղթվել է 1915-1917թթ. ընկած ժամանակահատվածում, նրանցից շատերը ձուլվել են: Հազարավոր հայեր բռնությամբ մահմեդականացվել են: Ինչպես գրում է Սարաֆյանը, 1917թ. Թալեաթ փաշայի զեկույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Օսմանյան կայսրության փակ պաշտոնական տեսակետն է: Զեկույցը, անկասկած, պատրաստվել է Թալեաթ փաշայի անձնական օգտագործման համար: Այն չի հրապարակվել, քանի որ Ցեղասպանության կազմակերպիչը սպանվեց 1921 թվականին, և նրա այրին զեկույցը թուրք պատմաբաններին հանձնեց, որոնք, վերջապես, հրապարակեցին այն: Զեկույցի համաձայն, 1915-1917թթ. ընկած ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում 1 150 000 հայ է անհետացել: Այդ թիվը ներառում է նաև այն 100 հազար հայերին, որոնք 1915 թվականին փրկվեցին փախուստի դիմելով: Հայերի մի ստվար զանգված մահացավ սովից և հիվանդություններից, սակայն նրանք չեն մտնում տասնյակ հազարավոր կանանց և երեխաների թվի մեջ, որոնք մահմեդականացվեցին կամ տեղափոխվեցին ձուլման ճամբարներ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |