HTC-ի նոր HTC Bliss-ը կանանց համա՞ր է նախատեսված

HTC-ի նոր HTC Bliss-ը կանանց համա՞ր է նախատեսված

PanARMENIAN.Net - Ըստ ReadWriteWeb-ի նոր թողարկվող HTC Bliss սմարթֆոնը, որը HTC Desire S-ի և Desire Z-ի հիբրիդն է, ստեղծված է լինելու իգական սեռի համար՝ պարունակելով անգամ դիետայի և գնումների ծրագրեր։

«HTC Bliss-ը ունենալու է կանաչամոխրագույն ռետինե պատյան, որպեսզի կանայք այն ավելի ամուր պահեն իրենց ձեռքերում»,- ասում է This is My Next-ի լրագրող Յոհանա Սթերնը։

Սմարթֆոնը լինելու է բարակ՝ 54 դյույմ և ունենալու է «հանգստացնող» էկրանի նկարներ կանաչավուն երանգներով։ HTC Bliss-ը նաև ներառում է բրելոկ, որն ամեն անգամ SMS կամ բաց թողնված զանգ ստանալիս լույս է տալիս։ Իսկ հեռախոսի գլխավոր էջում՝ էկրանին առկա են գնումներ կատարելու և դիետա պահելու հատուկ ծրագրեր։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---