Թել Ավիվ-Երևան չվերթը դեռևս հետաձգվում է Իսրայելի օդանավակայանում

Թել Ավիվ-Երևան չվերթը դեռևս հետաձգվում է Իսրայելի օդանավակայանում

PanARMENIAN.Net - «Արմավիա» ընկերության Թել Ավիվ-Երևան չվերթը դեռևս հետաձգվում է Իսրայելի մայրաքաղաքի օդանավակայանում, որից բոլոր թռիչքները մայիսի 5-ից ի վեր չեղյալ են հայտարարվել ավիավառելիքի հետ կապված խնդիրների պատճառով, PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ավիաընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան: «Իմ տվյալներով խոսքը գնում է վառելիքի մաքրման մասին և ինքնաթիռի թռիչքի հստակ ժամկետը դեռ հայտնի չէ»,-ասել է նա:

Մայիսի 5-ին Թել Ավիվի Բեն-Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանի տեխնիկական ծառայություններն օտար խառնուրդներ են հայտնաբերել կանոնավոր առաքումների ավիավառելիքում: Անվտանգության նկատառումներով հետաձգվել են բոլոր չվերթները, այդ թվում դեպի Մոսկվա, Սոչի, Կիև ու Երևան: Օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է: Երևանի չվերթի բոլոր ուղևորները՝ 41 մարդ տեղավորվել են հյուրանոցում Թել Ավիվի օդանավակայանի հաշվին:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, վարեռլիքի յուրաքանչյուր մասնաբաժին պարտադիր լաբորատոր ստուգում է անցնում, վառելիքի փորձանմուշներ են վերցվում նաև բակ լցվելուց անմիջապես առաջ: «Ես չեմ հիշում, որ «Զվարթնոցում» երբևէ խնդիրներ առաջացած լինեն վառելիքի որակի հետ կապված»,-ասել է «Զվարթնոցի» մամլո քարտուղարը: «Զվարթնոցի» համար վառելիք է առաքում «Միկա լիմիթեդ» ընկերությունը, որի սեփականատերը նույնպես «Արմավիայի» նախագահ Միխայիլ Բաղդասարովն է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---