Երևանում կայացավ WhoCares խմբի ձայնասկավառակի և տեսահոլովակի շնորհանդեսը

Երևանում կայացավ WhoCares խմբի ձայնասկավառակի և տեսահոլովակի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին կայացավ Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանի և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակի և Out of My Mind տեսահոլովակի շնորհանդեսը, որին մասնակցեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ձայնասկավառակում ներկայացված են երկու նոր երգեր` Out of My Mind և Holy Water անուններով, Out of My Mind երգի տեսահոլովակն ու Մեդիամաքս գործակալության Pictures of Home վավերագրական ֆիլմը, որը պատմում է և Հայաստանի հետ Յան Գիլանի կապի մասին: «Նրանք սիրեցին Հայաստանը և կապվեցին Հայաստանի հետ, որի արդյունքում ստեղծվեց WhoCares խումբը: Մենք պետք է մեր երախտիքի խոսքն ասենք այն մարդկանց, ովքեր միացան Այոմիին ու Գիլանին»,- նշել է վարչապետը:

WhoCares հարդ ռոք խումբը ձևավորվել է Deep Purple խմբի վոկալիստ Յան Գիլանի և Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի նախաձեռնությամբ, որոնք իրենց շուրջ համախմբեցին բասիստ Ջեյսոն Նյուսթեդին, ստեղնահար Ջոն Լորդին, Iron Maiden խմբի հարվածահար Նիկո ՄաքԲրայանին և HIM խմբի անդամ Լինդե Լինդստրյոմին: WhoCares խումբը ստեղծվեց Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման աշխատանքների համար դրամական միջոցներ հանգանակելու նպատակով: Դպրոցը փլվել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ: Խմբի ստեղծման մտահղացումը եկել է այն ժամանակ, երբ Յան Գիլանը և Թոնի Այոմին 2010 թվականին եկել էին Հայաստան:

4  06.05.11 - Who Cares խմբի ձայնասկավառակի շնորհանդեսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---