ՏՄՊՊՀ-ն պարզում է. Ով է լոլիկ ներկրում Թուրքիայից, իսկ ով է դրանք արտադրում տեղում

ՏՄՊՊՀ-ն պարզում է. Ով է լոլիկ ներկրում Թուրքիայից, իսկ ով է դրանք արտադրում տեղում

PanARMENIAN.Net - Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիտարկում է սկսել լոլիկի շուկայում և պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, առաջին հերթին, պետական կառույցներից: Այդ մասին մայիսի 10-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահի խորհրդական Արամ Սահակյանը: Մասնավորապես, նրա խոսքերով, տեղեկատվությունը ստացվելու է Պետեկամուտների պետական կոմիտեից այն մասին, թե ով է լոլիկ ներկրում հանրապետություն և ով է զբաղվում տեղական շուկայում լոլիկի արտադրությամբ:

Մայիսի 6-ին ՀՀ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հետ կապված ՏՄՊՊՀ կողմից որոշում է ընդունվել անցկացնել ձեռնարկատերերի գործունեության լայնածավալ ուսումնասիրություն, որոնք զբաղվում են Թուրքիայից բանջարեղենի ներմուծմամբ: Ձեռնարկատերերը բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի մոտ: Նրանք դժգոհ են, որ Թուրքիայից ներմուծված լոլիկներն իրացվում են շատ ցածր գնով, որը խոչընդոտում է տեղի արտադրությանը:

Արամ Սահակյանը նշել է, որ հետազոտության արդյունքում հավաքվելու է անհրաժեշտ տեղեկատվություն և խախտումներ բացահայտելու դեպքում ՏՄՊՊՀ-ն եզրակացությունը ներկայացնելու է հասարակությանը:

4 
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---