«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցն իր ելույթը կնվիրի Արթուր Աբրահամին

«Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակիցն իր ելույթը կնվիրի Արթուր Աբրահամին

PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2011»-ի հայաստանյան մասնակից երգչուհի Էմմին իր ելույթը մտադիր է նվիրել հանրահայտ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին: Այդ մասին երգչուհին խոստովանել է Esctoday կայքին տված հարցազրույցում: Ընդ որում` նա նշել է, որ մտադիր է բառացիորեն պայքարել հաղթանակի համար: Էմմին հաղորդել է նաև, որ մայիսի 14-ին` «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակչի օրը, Արթուր Աբրահամը նույնպես ռինգ է դուրս գալու, սակայն դա երգչուհու ռինգը չի լինելու, որը ստեղծվելու է ելույթի ժամանակ:

Հայաստանյան երգչուհու համարը խոստանում է բավական վառ ու տպավորիչ լինել: Ողջ շոուն ուղեկցվում է էներգետիկ պարով, որում ներառված են Քոչարի ազգային պարի տարրեր:

Մայիսի 10-ին Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ 2011»-ի առաջին կիսաեզրափակիչը: Արդեն հայտնի են ելույթ ունեցող մասնակիցների հաջորդական համարները, մասնակիցների թվում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:

Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնում է երգչուհի Էմմին, որը հանդես է գալու «Boom-Boom» երգով (երաժշտությունը` Apricota խումբ, խոսքերը` Սոսի Խանիկյան, գործիքավորումը` Արա Թորոսյան):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---