Հայաստանի վարչապետը դրական է վերաբերվում ընդդիմության հետ երկխոսությանը

Հայաստանի վարչապետը դրական է վերաբերվում ընդդիմության հետ երկխոսությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է վերաբերվում ընդդիմության հետ երկխոսությանը: Ինչպես Հայաստանի խորհրդարանում լրագրողներին է հայտնել ՀՀ վարչապետը, ընդդիմության հետ երկխոսությունը եղել է միշտ և եղել է հրապարակային: «3 տարվա ընթացքում մենք հայտարարել ենք այն մասին, որ իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսությունը խիստ անհրաժեշտ է: Այս նպատակով մենք ընդդիմությանը համագործակցության ենք հրավիրել, մասնավորապես, ձևավորել ենք կառույցներ, որոնց ընդդիմության մասնակցությունը խիստ կարևոր էր: Այս տեսակետից մենք միշտ բաց ենք եղել, և մեր երկխոսությունը հրապարակային է եղել»,- ասել է Սարգսյանը:

Վարչապետը հայտնել է, որ բնական է վերաբերվում իր հրաժարականի առնչությամբ ընդդիմության պահանջներին: «Ձեզ կոչ եմ անում նաև հանգիստ վերաբերվել նման գաղափարներին, քանի որ դա քաղաքակիրթ երկրներին հատուկ է քաղաքական պայքարի դրսևորում է»,- լրագրողներին խորհուրդ է տվել վարչապետը:

Պատասխանելով հարցին այն մասին, թե արդյոք հայկական ընդդիմության կողմնակիցները ազատ կարձակվեն կալանքից մինչև մայիսի 28-ը, վարչապետը դժվարացել է պատասխանել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---