2012 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիան կընտրի իր նախագահին

2012 թվականի ապրիլի 22-ին Ֆրանսիան կընտրի իր նախագահին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի ընտրությունները կկայանան 2012 թվականի ապրիլի 22-ին (առաջին տուր) և մայիսի 6-ին (երկրորդ տուր): Ազգային Ժողովում (խորհրդարանի ներքին պալատ) ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի հունիսի 10-ին և 17-ին, հայտնել է ՆԳ նախարար Կլոդ Գեանը: Նրա խոսքով, մայիսի 11-ին ՆԳՆ-ն Նախարարների խորհրդին կներկայացնի առաջիկա ընտրությունների օրացույցը, հաղորդում է AFP-ն:

Ենթադրվում է, որ նախագահ Սարկոզին կառաջադրվի երկրորդ 5-ամյա ժամկետին: Նրա առավել լուրջ մրցակիցները կլինեն, հարցումների տվյալներով, Սոցիալիստական կուսակցությունից և Ազգային ճակատի արմատական աջերի թեկնածուները:

Ֆրանսիայի նախագահն ու խորհրդարանի ներքին պալատի պատգամավորներն ընտրվում են ուղղակի համընդհանուր ընտրությունների արդյունքում` հինգ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---