Մարդահամարի նախապատրաստման համար ՀՀ կառավարությանը կպահանջվի 100 մլն դրամ12 մայիսի 2011 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հաստատել է ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) և ՀՀ վիճակագրության պետական խորհրդին առաջարկել ծրագրի հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթը։ Մեկ այլ որոշմամբ 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 100 մլն դրամ։ Մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը։ Դրա արդյունքում տեղեկություններ կստացվեն բնակչության թվաքանակի, կազմի, սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքի, աշխարհագրական տեղաբաշխման, զբաղվածության (տնտեսական ակտիվության), կրթության և տնտեսությունների, բնակարանային պայմանների վերաբերյալ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |