Իրանի նախագահին քննադատում է նույնիսկ նրա հոգևոր ուսուցիչը

Իրանի նախագահին քննադատում է նույնիսկ նրա հոգևոր ուսուցիչը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հոգևոր ուսուցիչը սուր քննադատության ենթարկել նրան՝ անվանելով նախագահի պահվածքն անտրամաբանական: Ինչպես նշել է այաթոլա Մոհամմադ Տակի Մեսբա Յազդին հարցազրույցներից մեկում, Ահմադինեժադը սկսել է իր բարեկամներին վերածել թշնամիների: Յազդիի խոսքերով, նախագահն ընկել է իր խորհրդաիան Էսֆանդիյար Ռահիմ Մաշեի ազդեցության տակ, որն ավելի վաղ գլխավորել է նախագահի աշխատակազմը: Համարվում է, որ Ահմադինեժադը ձգտում է ապահովել Մաշեիի ընտրությունը նախագահի պաշտոնում 2013-ին: Պահպանողականները կասկածում են Մաշեիին նրանում, որ նա մտադիր է փոխել երկրում կառավարման համակարգը, գրում է Associated Press-ը:

2009-ին Յազդին աջակցել է Ահմադինեժադի վերընտրությանը, որն ուղեկցվել է զանգվածային անկարգություններով:Դիտորդները համարում են Յազդիի ներկա հայտարարությունը նախագահի թուլացած դիրքերի ապացույց, որը կոնֆլիկտի մեջ է հոգևոր առաջնորդ Ալի Համենեի հետ:

Մայիսի սկզբին հաղորդվել է նախագահի կողմնակիցներին ձերբակալելու մասին, որոնցից ոմանց մեղադրել են կախարդության և ջիներ կանչելու մեջ: Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ սկսել են Ահմադինեժադին անվստահություն հայտնելու պատրաստությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---