Հայտարարվել է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկը16 մայիսի 2011 - 14:28 AMT PanARMENIAN.Net - «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում շաբաթը մեկ անգամ նախաձեռնության անդամները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հնավայրեր և կմաքրեն դրանց շրջակա տարածքը: Ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով: Նախօրեին երիտասարդները այցելել են Վայոց Ձորի մարզի Ցաղաց Քարի վանական համալիր (989թ.): «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում բոլոր հայ երիտասարդներին միանալ ակցիային: «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտասարդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ: «Ճանաչիր քո երկիրը» բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |