Ռասիմ Մուսաբեկով. Երևանն ու Բաքուն մոտ են Մադրիդյան սկզբունքներով ուրվագծված փաստաթղթի ընդունմանը16 մայիսի 2011 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, ինչպես նաև շահագրգիռ կողմերին բավարարող համապարփակ լուծում չկա, հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Դրան պետք է քայլ առ քայլ մոտենալ, վերացնելով հակամարտության հետևանքները: Նման համաձայնգրի հիմք կարող է ծառայել միջազգային իրավունքը, որը ենթադրում է խաղաղության ու անվտանգության ապահավում, Ադրբեջանի ինքնիշխանության ապահավում, տարածքային ամբողջականության պահպանում և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: Բոլոր այս թվարկված սկզբունքները պարփակված են Մադրիդյան սկզբունքներում»,-ասել է քաղաքագետը: Նա գտնում է, որ այժմ կողմերը պետք է ընդունեն Մադրիդյան փաստաթուղթն ընդհանուր առմամբ, հետո արդեն՝ աշխատեն շրջանակային պայմանագրի վրա: Ինչպես նշել է Մուսաբեկովը, ԵԱՀԿ ՄԽ միջնորդները փորձում են այնպիսի սցենար մշակել, որը ուրվագծված է Մադրիդյան սկզբունքներով: «Որքան ես տեղեկացված եմ, կողմերը բավականին մոտ են նման փաստաթղթի ընդունմանը: Ցավոք սրտի, նախկինում արդեն եղել է, երբ մինչ համաձայնության հասնելը կողմերին մեկ քայլ էր մնում, սակայն, նրանք նահանջում էին: Սակայն ՄԽ առկայութունը չի բացառում զուգահեռ միջնորդական ջանքերը: Այժմ դա անում է Ռուսաստանը: Մենք հիշում ենք նաև այլ նախաձեռնություններ: Կարևորն այն է, որ նրանք չմրցակցեն, այլ ծառայեն ընդհանուր նպատակի՝ կայուն խաղաղությանը»,-ասել է քաղաքագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |