Հայաստանը միջազգային հանրությանն է ներկայացնում հայ փախստականների խնդիրը

Հայաստանը միջազգային հանրությանն է ներկայացնում հայ փախստականների խնդիրը

PanARMENIAN.Net - Ադրբեջանից հայ փախստականների ամենասուր խնդիրներից մեկը բնակարան տրամադրելու հարցն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիայի գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա խոսքերով, եթե մարդն ավելի քան 20 տարի բնակվում է անընդունելի պայմաններում, ապա նա իրեն չի համարի իր հայրենիքում ապրող մարդ: Միաժամանակ, նա նշել է, որ 2004-ից սկսած կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել այս խնդրի լուծման համար: Նախատեսվել է ամեն տարի դրա համար հատկացնել 3-5 մլն դոլար: «Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը թույլ չտվեց ոչ անցյալ տարի, ոչ այս տարի շարունակել այդ ծրագրերը, և դեռ 1175 ընտանիքներ, որոնք բնակվում են հանրակացարաններում, սպասում են այն օրվան, երբ բնակարան են ստանալու»,- ասել է նա: Միաժամանակ, նա նշել է, քանի որ Հայաստանն այն երկրների թվում է, որոնք ընդունում են մեծ թվով փախստականներ և խնդիրը կարևոր է նաև միջազգային հանրության համար, որոշում է ընդունվել կազմակերպել այս համաժողովը: «Հրավեր է ուղարկվել ավելի քան 25 միջազգային կազմակերպությունների և 30 համահայկական կազմակերպությունների»,- ասել է նա և հավելել, որ շատ երկրներ արդեն արձագանքել են այդ կոչին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---