«Երևակայության գավաթ» 2011-ի եզրափակչի մասնակիցները այցելել են «ԱրմենՏել» ընկերություն17 մայիսի 2011 - 18:41 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի հրավերով «Երևակայության գավաթ» 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակչի մասնակիցներն այցելեցին ընկերություն և ծանոթացան Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի աշխատանքին: Ընկերության տնօրենները, ստորաբաժանումների ղեկավարները «Երևակայության գավաթ» 2011թ-ի մրցույթի ազգային փուլի եզրափակիչ անցած ուսանողներին պատմեցին Հայաստանի կապի ազգային օպերատաորի աշխատանքի մասին: Հաղթած թիմերի մասնակիցներն այցելեցին Beeline հաճախորդների սպասարկման ծառայություն և ծանոթացան օպերատորների աշխատանքին, ընկերության զարգացման պատմությանը և հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաներին: «ԱրմենՏել» ընկերությունից եզրափակչի մասնակից թիմերը ստացան նեթբուքեր և հուշանվերներ: «Երևակայության գավաթ» 2011թ-ի ազգային փուլում հաղթած X-Tech թիմը, որը ներկայացրել է Teach Me Now ծրագիրը, Նյու Յորք քաղաքում կմասնակցի Microsoft ընկերության կողմից կազմակերպված մրցույթի միջազգային փուլին: «Շատ ուրախ ենք ողջունել «ԱրմենՏել»-ի հարկի ներքո երիտասարդ սերնդի տաղանդավոր ներկայացուցիչներին` ինֆորմացիոն տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառի մենեջերներին: Ապագայում մենք կյանքի կկոչենք նորարարական ծրագրեր, իսկ ոմանց արդեն իսկ բախտ է վիճակվել ներկայացնելու իրենց ծրագիրը Նյու Յորքում կայանալիք 2011թ-ի «Երևակայության գավաթ» միջազգային եզրափակիչ մրցույթում: Վստահ եմ, հաղթելու ցանկությունը և ոգևորությունը կբացեն ձեր առջև լավագույն հեռանկար, իսկ տաղանդը կարտահայտվի ամբողջությամբ», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանը: «Microsoft-ի հայաստանյան գրասենյակի և «ԱրմենՏել» ընկերության համագործարկցությունը կարելի է համարել ռազմավարական: Մեր արդյունավետ համագործակցությունն, այդ թվում այս ծրագրի շրջանակներում, շարունակվում է ոչ առաջին տարին, և ես ցանկանում եմ նշել, որ սա մի վառ օրինակ է, թե ինչպես բիզնեսի սոցիալական պատասխանատվության ծրագրերը նպաստում են երիտասարդ սերնդի զարգացմանը», - ասաց Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: «Երևակայության գավաթ»–ը աշխարհի ամենամյա միջազգային տեխնոլոգիական մրցույթ է, որը կազմակերպվում է Microsoft-ի և այլ ընկերությունների աջակցությամբ: «Երևակայության գավաթ»-ի հիմնական թեման ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջոցով ժամանակակից հիմնախնդիրների լուծումն է: Նախորդ տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 325000 ուսանող 100 երկրից: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |