«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի տնօրեն. Բանկերը պատրաստ են կրճատել մարժան, սակայն բարձր ռիսկերի չեն գնա

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի տնօրեն. Բանկերը պատրաստ են կրճատել մարժան, սակայն բարձր ռիսկերի չեն գնա

PanARMENIAN.Net - Հայաստանի կորպորատիվ բիզնեսի համար գործում են օպտիմալ տոկոսադրույքներ, իսկ փոքր ու միջին բիզնեսի համար՝ շատ բարձր, գտնում է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը: Նա հիշեցրել է, որ բանկային տոկոսադրույքների նվազեցման միտումը քննարկվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Օվսյաննիկովը հավաստիացրել է, որ բանկերը պատրաստ են վարկավորել տնտեսության իրական հատվածը,իսկ բիզնեսը վարկ վերցնելու ցանկություն ունի, սակայն կառավարությունն ու ԿԲ-ն բավարար ջանքեր չեն գործադրում արդյունաբերական բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: «Բանկերի համար լավ կլիներ, եթե նոր բիզնես բացվեր»,-ասել է նա:

Իրական հատվածին ինտեգրված չլինելու այլ պատճառների թվում բանկիրը տեսնում է գործունեության բավարար թափանցիկության պակասը, մասնավորապես, դա վերաբերվում է ՓՄՁ-ներին, որոնք առավել խոցելի են: Այդ առումով, ըստ Օվսյաննիկովի, ՓՄՁ-ների համար բարձր տոկոսադրույք է սահմանվում, ինչը դժվարացնում է ռիսկերի գնահատումը բանկի համար: «Բանկերը պատրաստ են կրճատել մարժան, սակայն բարձր ռիսկերի չեն գնա»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---