Պանթեոնում թե զբոսայգում. որտե՞ղ պետք է լինի Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը

PanARMENIAN.Net - Որտե՞ղ պետք է լինի Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը: Հայ մտավորականությունն այսօր երկու խմբի է բաժանվել այս հարցում. մի խումբը գտնում է, որ Սպենդիարյանի աճյունը պետք է տեղափոխվի Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ գտնվում են հայ մեծերի գերեզմանները, իսկ մյուս խումբը կարծում է, որ գերեզմանը պետք է մնա իր տեղում: Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը լրագրողներին հայտնեց, որ հասարակությունը ինքը պետք է որոշի, թե որտեղ պետք է հանգչի կոմպոզիտորի աճյունը: «Սպենդիարյանի գերեզմանի տեղը որոշել է Ալեքսանդր Թամանյանը: Ես դեմ չեմ, որ գերեզմանը մնա իր տեղում, սակայն ինձ դուր չի գալիս Օպերայի շենքի հարակից տարածքի սրճարանային մթնոլորտը: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքը պետք է շնչի դասական մթնոլորտով», ասաց Օթարյանը:

Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը գտնվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքում: Այն գտնվում է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում 1.6.95.1 համարի տակ և հանրապետական նշանակություն ունի:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---