Երևանցիներին կսովորեցնեն պարել հունական և շոտլանդական պարեր

PanARMENIAN.Net - Մայիսի 21-ին Երևանի Սիրահարների այգում տեղի է ունենալու միջոցառումների շարք` նվիրված ԵՄ-Հայաստան փոխհամագործակցությանը: Այն կազմակերպվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից:

Միջոցառումը կմեկնարկի տեղեկատվական ցուցահանդեսով, որի ընթացքում կուսուցանվեն հունական և շոտլանդական պարեր, լեհական թղթարվեստ, կլինեն ֆրանսիական բեմադրություններ և այլն, որին կհաջորդի մրցույթը:

Միջոցառումների շարքը կավարտվի հայ, սերբ և գերմանացի DJ-ների և իտալացի երաժիշտների ելույթներով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---