Ղարաբաղի հետ պատերազմը կարող է Ադրբեջանի համար ողջ ՀԱՊԿ-ի հետ պատերազմի վերածվել 19 մայիսի 2011 - 20:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում «ՀԱՊԿ-ն և Հարավային Կովկասը, խաղաղության ու անվտանգության հեռանկարները տարածաշրջանում» խորհրդաժողովում կատարված հայտարարությունները միանշանակ ուղերձ էին Ադրբեջանին` պատերազմի դեպքում Հայաստանը` որպես Արցախի անվտանգության երաշխավոր, չի կարող անմասն մնալ և կօգնի Արցախին Բաքվի մոտ մարել ագրեսիվ գործողությունների ախորժակը: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ելույթ ունենալով խորհրդաժողովումում, ընդգծել է, որ Հայաստանը` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության լիարժեք անդամ, Ադրբեջանի կողմից ագրեսիայի դեպքում իրավունք ունի աջակցություն ակնկալել ՀԱՊԿ-ից` հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների որոշակի պարտավորությունները միմյանց առջև. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն, կազմակերպության որևէ անդամ պետության դեմ ագրեսիան դիտարկվում է որպես ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ ուղղված ագրեսիա: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՆիկոլայ Բորդյուժան իր հերթին ՀԱՊԿ երկրներին հիշեցրել է, որ Հայաստանը պարտավորություններ է ստանձնել որպես կազմակերպության անդամ, սակայն նմանատիպ պարտավորություններ են ստանձնել նաև ՀԱՊԿ մյուս անդամները Հայաստանի հանդեպ: Բնականաբար, պատասխանելով այն հարցին, թե ինչպես կվարվի ՀԱՊԿ-ն տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում, Բորդյուժան որոշել է հապճեպ հայտարարություններ չանել` նշելով, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները ջանքեր են գործադրում այդ շատ բարդ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու և համաձայնության գալու համար ղարաբաղյան հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի միջև: Այլ խոսքով` պարզապես փորձում են կանխել Ադրբեջանի համար այդքան ցանկալի և Ադրբեջանի կողմից մշտապես խոստացվող պատերազմը: Ընդ որում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է, որ հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները կարող են վերաճել հակամարտության, ինչը խիստ անցանկալի է: Եզրակացություն` Հայաստանը կողքից չի նայելու Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային, ՀԱՊԿ-ն, ըստ համաձայնագրերի, կողքից չի նայելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային: Եվ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմը կարող է Ադրբեջանի համար ողջ ՀԱՊԿ-ի հետ պատերազմի վերածվել, իսկ դա ոչ միայն Հայաստանն է, այլև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թաջիկստանն ու Ուզբեկստանը: Եվ, ամենայն հավանականությամբ, այդժամ Ադրբեջանին չեն օգնի ո'չ հսկայական քանակությամբ սպառազինությունը, ո'չ դեռահաս դիպուկահարները, ո'չ էլ դպրոցական դեսանտայինները: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Հղումներ թեմայով. ՀԱՊԿ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ռազմաքաղաքական դաշինք է, որը ստեղծել են ԱՊՀ պետությունները Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագիրը մեխանիկորեն երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |