Աշնանը Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող հեծանվահրապարակ

Աշնանը Երևանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխանող հեծանվահրապարակ

PanARMENIAN.Net - Իտալական «Ռենկո» ընկերությունը Երևանում հեծանվահրապարակ է կառուցում, շինարարությունը կավարտվի այս տարվա օգոստոսին: Նախագծային աշխատանքները, որոնց վրա 5 մլրդ 801 մլն 930 հազ. դրամ է ծախսվել, մեկնարկեցին 2010 թվականի հունիսին: Մայիսի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց հեծանվահրապարակ և ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին:

«Ռենկոյի» նախագահ Անտոնիո Պասսերին նշել է, որ ընկերությունը Հայաստանում աշխատում է արդեն 10 տարի: «Մարզահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին, հեծանվուղու երկարությունը 250մ է: Հրապարակում կարելի է նաև ֆուտբոլի և թենիսի առաջնություններ կազմակերպել: Տրիբունաները 3200 հանդիսատես են տեղավորում: Շինանյութերը ներկրվել են Եվրոպայից»,- ասել է Պասսերին:

Նախագծի գլխավոր ճարտարապետը Ռուբեն Հասրաթյանն է:

9  15.09.11 - Երևանի նորակառույց հեծանվահրապարակի բացման արարողությանը
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---