Թողարկվել է նոր՝ tvcuyc.am կայքը

Թողարկվել է նոր՝ tvcuyc.am կայքը

PanARMENIAN.Net - Թողարկվել է նոր tvcuyc.am կայքը, որի միջոցով կարելի է տեղեկանալ տեղական և արտասահմանյան հեռուստաալիքների ծրագրերին։

Կայքի ստեղծողներն են 4 երիտասարդ ծրագրավորողներ՝ Նորայր Ամիրխանյանը, Արամ Վասիլյանը, Հարութ Մուրադյանը և Ավետիք Դավթյանը։

Նորայր Ամիրխանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կայքի վրա աշխատել են մոտ 2 ամիս.«Քանի որ հեռուստատեսությունը գնալով զարգանում է Հայաստանում, հետևաբար աճում է նաև մարդկանց` հեշտությամբ տեղեկություն ստանալու պահանջը, թե որ ալիքով և երբ ինչ է ցուցադրվում»։

Այժմ կայքում կան մոտ 30 հեռուստաալիքների ծրագրեր, որոնք ամեն օր թարմացվում են։ Ըստ Նորայր Ամիրխանյանի նրանք ընտրել են այն հեռուստաալիքները, որոնք ամենից շատ է դիտում հայ հասարակությունը. « Թե՛ հայկական, թե ռուսական և թե դրսի ալիքներ են՝ Հանրային հեռուսատընկերություն, Երկիր Մեդիա, Շանթ, Discovery, CNN, Explorer, TNT, НТВ, РТР և այլն։

Ըստ Նորայր Ամիրխանյանի, կայքի հաջողության դեպքում հետագայի համար բազմաթիվ պլաններ կան։ «Մենք ցանկանում ենք, որ հետագայում յուրաքանչյուր մարդ կարողանա հիշեցում (reminder) ստանալ իր էլ.փոստին սիրված հաղորդման սկսվելու մասին կամ ՍՄՍ-ի միջոցով տեղեկանա։ Իհարկե ՍՄՍ-ը արդեն ծախսատար է»,- ասաց նա և ավելացրեց. «Հեռանկարներ կան, որ մարդիկ մեր կայքի միջոցով կարողանան օնլայն դիտել հեռուստաալիքները, ինչպես նաև ամենահեռանկարայինը համարում ենք հետևյալը՝ յուրաքանչյուր հեռուստաընկերության համար ստեղծել սեփական account-ը, որպեսզի ծրագրերի փոփոխության դեպքում, իրենք մտնեն և խմբագրեն»։

tvcuyc.am-ում ոչ միայն հնարավոր է տեղեկանալ հեռուստածրագրերի ժամերի մասին, այլև կիսել (share) դրանք ընկերների հետ Facebook-ում, շուտով նաև այլ սոցցանցերում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---