ՎիվաՍել-ՄՏՍ-ը ապահովում է «Փարոս» կամերային երգչախմբի աշխատավարձը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ապահովում է «Փարոս» կամերային երգչախմբի աշխատավարձը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Փարոս» կամերային երգչախմբին հատկացրել է 20 մլն դրամ մեկ տարվա աշխատավարձն ապահովելու համար։Ստեղծագործական գործունեության 18-ամյա պատմություն ունեցող «Փարոս» կամերային երգչախմբի անդամների հիմնական մասը 1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով ողնաշարային խնդիրներ ունեցող, հաշմանդամ երաժիշտներ են։

«Փարոսը» համերգներով հանդես է եկել ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, տարբեր մարզերում և ԼՂՀ-ում, այլև հասցրել է հյուրախաղերի մեկնել Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Վատիկան:

«Կյանքում ամենակարևորը ձեռք բերածը գնահատելն է: Յուրաքանչյուրը պետք է կարողանա գնահատել կյանքը, մարդկային հարաբերությունները, ձեռքբերումները և առհասարակ` առաջնորդվի բարոյական արժեքներով: Այս մարդիկ չեն թուլացել ճակատագրի հարվածից և անում են ամեն ինչ` իրենց կյանքը գունեղ դարձնելու, դժվարության համար ոչ մեկին չմեղադրելու, աջակցության համար` երախտագիտություն արտահայտելու և դրանով մյուսների համար օրինակ լինելու համար»,-ընդգծել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---