Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հասնել ՍԾՏՀ օղակաձև ավտոմայրուղու կառուցմանը`շրջանցելով Հայաստանը

Թուրքիան և Ադրբեջանը փորձում են հասնել ՍԾՏՀ օղակաձև ավտոմայրուղու կառուցմանը`շրջանցելով Հայաստանը

PanARMENIAN.Net - Օղակաձև ավտոմայրուղու շինարարությունը հիմա գտնվում է դեռ նախագծի մակարդակում` Հայաստանը շրջանցելու Թուրքիայի և Ադրբեջանի ձգտման պատճառով: Այդ մասին մայիսի 25-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ազգային ժողովի մշտական ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Սակայն մնացած երկրները կարծում են, որ դա հակասում է կազմակերպության սկզբունքներին»,- ասել է Մինասյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) փոխըմբռնման հուշագիրը Սև ծովի շուրջ օղակաձև ավտոմայրուղու համակարգված զարգացման մասին նախատեսում է 7 140 կմ երկարությամբ ավտոմայրուղու շինարարություն: Հիմնական երթուղին անցնելու է Ստամբուլ (Թուրքիա)- Սասուն (Թուրքիա)-Տրապիզոն (Թուրքիա) – Բաթումի (Վրաստան) –Փոթի (Վրաստան)- Նովոռոսիսկ (Ռուսաստան)- Դոնի Ռոստով (Ռուսաստան) – Օդեսա (Ուկրաինա)- Քիշնև (Մոլդովա) – Բուխարեստ (Ռումինիա)- Խոսկովո (Բուլղարիա) – Էդիրնե (Թուրքիա)- Ստամբուլ (Թուրքիա)- Կոմոտինի (Հունաստան)- Ալեքսանդրուպոլիս (Հունաստան)- Ստամբուլ (Թուրքիա) քաղաքների միջով:

Սև ծովի շուրջ օղակաձև ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Բելգրադում 2007-ի ապրիլի 19-ին և ուժի մեջ մտել 2008-ի նոյեմբերի 1-ին:

ՍՏՀԿ-ն հիմնվել է 1998-ի հունիսի 5-ին: Կազմակերպության մեջ մտնում են Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Թուրքիան և Ուկրաինան:

4  25.05.11 - Գագիկ Մինասյանի մամլո-ասուլիսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---