Հայաստանի խորհրդարանը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագահի առաջակը

Հայաստանի խորհրդարանը քննարկում է համաներում հայտարարելու մասին նախագահի առաջակը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը քննարկում է Հայաստանի նախագահի առաջարկը համաներում հայտարարելու մասին: Ելույթ ունենալով ԱԺ-ում որպես հիմնական զեկուցող` Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել է, որ համաներում հայտարարելու մասին որոշումը Հայաստանի նախագահի բարի կամքի դրսևորում է և թույլ կտա Հայաստանի որոշ քաղաքացիներին անկախության տոնը նշել իրենց ընտանիքներին հետ: «Համաներում հայտարարելը մարդասիրական քայլ է, որը կօգնի միավորել ժողովրդին: Մենք պետք է փոխենք մեր հասարակական կյանքը, մեր երկրում երկխոսությունը դարձնենք քաղաքակիրթ»,- ասել է նախարարը և հավելել, որ համաներում հայտարարելը չի նշանակում, որ պետությունը թուլացնում է զգոնությունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դիմել էր Ազգային ժողովին համաներում հայտարարելու առաջարկով` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված է Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---