ՍԹԱՐ-ն անցկացնում է «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան26 մայիսի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - ՍԹԱՐ առևտրային ցանցը երեխաների պաշտպանության օրվա առիթով նախաձեռնել է «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան, որի շրջանակում մայիսի 26-ից հունիսի 1-ը ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի և սեփական արտադրության ապրանքատեսականու վաճառքի յուրաքանչյուր 20-րդ դրամը կնվիրաբերվի Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին: «Հասկանալով և գնահատելով հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները և կարևորելով երեխաների առողջության պահպանությանն ուղղված միջոցառումները, մեր պարտքն ենք համարում շարունակել աջակցել Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին` մեր լուման ներդնելով լեյկեմիայի բուժման արդյունավետության բարձրացմանը»,- նշեց ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: «Մեր նպատակն է այս ակցիայում ներգրավել հասարակության լայն շրջանակների, որի համար իրականացվում է լայնամասշտաբ տեղեկատվական արշավ: Հուսով ենք, որ հանրությունը դրականորեն կարձագանքի մեր նախաձեռնությանը և կօգնի հնարավորինս շատ ֆինանսական միջոցներ ուղղել Հիմնադրամ»,- ավելացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի մարքեթինգի տնօրեն Մարիամ Հարությունյանը: «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան ՍԹԱՐ առևտրային ցանցը սկսել է իրականացնել 2009թ.-ից: Նախորդ տարիներին` 2009 և 2010-ին ֆինանսական միջոցները, որոնք ուղղվեցին Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին, հավաքվեցին ՍԹԱՐ առևտրային ցանցում տեղադրված հատուկ արկղերով դրամահավաքի` ՍԹԱՐ-ի հաճախորդների, ինչպես նաև ՍԹԱՐ ընկերության, նրա աշխատակիցների, գործընկերների և մատակարարների ներգրավման միջոցով: Այս 2 տարիների ընթացքում հիմնադրամ է ուղղվել ընդհանուր 7 107 000դրամ: Նվիրաբերված ֆինանսական միջոցների շնորհիվ 2009-ին իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում, հրավիրվել են բարձրակարգ մասնագետներ արտերկրից, 2010-ին իրականացվել է հիվանդասենյակների կահավորման աշխատանքներ, ձեռք է բերվել 2 ինֆուզամատր TE 33 INMMS /փոխներարկումային սարքավորում/, ինչպես նաև դեղորայքներ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |