TESEV. Թուրքերի 39 տոկոսը կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, 44 տոկոսը` դեմ26 մայիսի 2011 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական և սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամը (TESEV) անցկացրել է «Թուրքիայի արտաքին քաղաքականության ընկալումը» հարցումը: Ինչպես գրում է թուրքական Milliyet թերթը, հարցումն անցկացվել է երկրի բոլոր գավառներում 18 տարեկանից բարձր բնակչության շարքում: Ուսումնասիրության համաձայն, հարցվածների 50 տոկոսը հաստատում է Հայաստանի հետ քաղաքական մերձեցումը, 49 տոկոսն արտահայտվում է տնտեսական համագործակցության օգտին, իսկ մշակութային մերձեցման օգտին` 21 տոկոսը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և Հայաստանի հետ սահմանի բացմանը կողմ է Թուրքիայի բնակչության 39 տոկոսը, դեմ` 44 տոկոսը: Յուրաքանչյուր չորրորդ հարցվածը նշել է, որ «Թուրքիան բարեկամներ չունի», առավել բարեկամական երկրների շարքում են Իրանը (13 տոկոս), Ադրբեջանը (10 տոկոս), ԱՄՆ-ը (10 տոկոս), Պակիստանը (9 տոկոս): Հարցումի համաձայն Թուրքիային թշնամի երկրներն են Իսրայելը (40 տոկոս), ԱՄՆ-ն (33 տոկոս), Հունաստանը (16 տոկոս), Ֆրանսիան (8 տոկոս): Այն հարցին, թե երբ է Թուրքիան մտնելու ԵՄ, հարցվածների 30 տոկոսը պատասխանել է «երբեք»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |