Արամ Խաչատրյան համերգասրահում շարունակվելու է Միրզոյանի հոբելյանին նվիրված համերգաշարը

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալու է հանդիսություն` նվիրված Էդվարդ Միրզոյանի 90-ամյա հոբելյանին: Համերգին մասնակցելու են վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Համերգի մենակատարն է Նիկոլայ Մադոյանը:

Միջազգային մրցույթների դափնեկիր, ջութակահար Նիկոլայ Մադոյանը ստացել է փայլուն երաժշտական կրթություն` ուսում ստանալով հայտնի երաժիշտներ Հ.Բոգդանյանի, Զ.Բրոնի, Ի.Ստեռնի, Մ.Սոլովյովի մոտ:Նա համերգներ է ունեցել աշխարհահռչակ դիրիժորների ու լավագույն սիմֆոնիկ նվագախմբերի հետ (Կ.Մազուր, Ռ.Հիկոքս, Ֆ.Բրյուզգեմն, Կ.Աբբադո, Ա.Կաց, Դ.Կիտաենկո, Վ.Գերգիև, Լ.Հագեր, Մ.Բամբերտ, Ռ.Դուֆֆալո, Ն.Ալեքսեև և այլք):

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---