Հայաստանի փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենն այցելեցին Գորիսի վերակառուցված բժշկական կենտրոն31 մայիսի 2011 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 31-ին եղան Գորիսի վերակառուցված բժշկական կենտրոնում, ծանոթացան պայմաններին և հնարավորություններին: Ինչպես ասվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ, կենտրոնը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում, հագեցվել բժշկական ժամանակակից սարքավորումներով ու գույքով: Տարեսկզբից հաստատությունն արդեն որակյալ բուժծառայություններ է մատուցում քաղաքի և տարածաշրջանի բնակչությանը: Հյուրերին տեղեկացվեց, որ նախկինի համեմատ էապես կրճատվել է մայրաքաղաքի հիվանդանոցներ դիմողների թիվը, ինչը դժվարություններ էր ստեղծում հեռավոր մարզի բնակիչների համար: Բուժհաստատությունում ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 2.9 մլն դոլար: Հյուրերն այցելեցին նաև Գորիսի պետական համալսարան, հանդիպեցին դասախոսական կազմի և ուսանողների հետ: Նախկինում Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մասնաճյուղը 2006 թվականից արդեն գործում է որպես առանձին համալսարան: Պատվիրակությանը ներկայացվեց համալսարանի պատմությունը, զարգացման հեռանկարները: Նշվեց, որ նախկին 2-3 մասնագիտությունների փոխարեն ներկայումս բուհն ունի 11 մասնագիտություն և շուրջ 2000 ուսանող: Այցի ավարտին ՀՀ փոխվարչապետն ու ՀԲ տարածաշրջանային տնօրենը եղան Տաթևում: Տեղում ներկայացվեցին «Տաթևի վերածնունդ» ծրագրի հեռանկարները, նշվեց, որ ծրագրի իրականացումը բնակչության համար երկարատև զարգացման հնարավորություններ է ստեղծելու` ներգրավելով ներդրումներ, ստեղծելով նոր աշխատատեղեր։ Նրանք ծանոթացան նաև Հալիձորից Սատանի կամուրջ տանող ճանապարհի վիճակին, որը վերակառուցվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 3–րդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական» օրինագիծը․ Ցույցերը շարունակվում են Ցուցարարները պարբերաբար վանկարկում էին «ստրուկներ» և պահանջում հետ կանչել օրինագիծը ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է |