«Արաբական գիշերներ»-ը կխթանի Արցախյան պատերազմի մասին որակյալ ֆիլմերի նկարահանումը, հուսով է Քասունին31 մայիսի 2011 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 1-5-ը արդեն երրորդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը: Այս տարվա ծրագրի շեշտը դրված է պաղեստինյան ֆիլմերի վրա: Ցուցադրությունների կազմակերպիչ Վրէժ Քասունին նշեց, որ Հայաստանում թյուր կարծիք է կազմված արաբական մշակույթի մասին: Ծրագրի շրջանակներում ցուցադրվելու են 5 պաղեստինյան ֆիլմեր, ինչպես նաև կազմակերպվելու է 5 այլ արաբական երկրների ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրություններ, ինչպես նաև 10 լրացուցիչ ֆիլմեր, որոնք նշված օրերից դուրս են ցուցադրվելու: Քասունին նաև ավելացրեց, որ ձեռք է բերված բոլոր ֆիլմերի ցուցադրման իրավունքը: «Այս ծրագիրը զուտ ֆիլմերի ցուցադրություն չե, սա համագործակցության նոր քայլ կդառնա տարբեր ռեժիսորների հետ: Պաղեստինյան ֆիլմերի ցուցադրությունից հետո, ես հույս ունեմ, որ հայ կինոռեժիսորները օրինակ կվերցնեն և Արցախյան պատերազմի մասին կնկարահանեն ոչ թե սերիալներ, այլ որակյալ ֆիլմեր», լրագրողներին ասաց Քասունին: Ցուցադրությունները կազմակերպվելու են Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և «The Club» ռեստորանում: Այս տարվա հատուկ հյուրն է Ֆրանսիայից ժամանած Դոմինիկ Դուբոսկը, ով Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կներկայացնի իր ինստալացիան: Փառատոնի շրջանակներում, ժամը 20.00 Տիկնիկային թատրոնում կներկայացվեն Աբդուլա Ալ Քաաբիի, Դոմինիկ Դուբոսկի, Սամեհ Աբդել Ազիզի, Մոհամադ Ալ Դարաջիի, Զիադ Դուեիրիի, Սկանդար Կոպտիի հեղինակած ֆիլմերը: «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը, որը վերածվում է կինոփառատոնի, իր առաջին քայլերն է արել 2008-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Այն ժամանակ ցուցադրվեցին Յուսրի Նարսալլահի, Հանի Աբու Ասադի, Յուսեֆ Շահինի և Խալեդ Յուսեֆի, Շադի Զեյնադինի, Նիկոլ Բալիվյանի հեղինակած ֆիլմեր: Արդեն հաջորդ տարի` 2009-ին «Արաբական գիշերները» ներկայացավ որպես առանձին կինոփառատոն` հուլիսի 13-17-ը հայաստանցի կինոսիրողներին ներկայացելով բացի առանձին գործերից նաև «Էմիրաթի գիշերներ» հատուկ ծրագիրը: 2009 թ-ին ծրագիրը նվիրված է եղել Լիբանանյան ֆիլմերին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |