Գագիկ Մինասյան. Արդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժը

Գագիկ Մինասյան. Արդյունաբերությունը դարձել է Հայաստանի տնտեսական աճի շարժիչ ուժը

PanARMENIAN.Net - Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին կազմել է 7.7 տոկոս, իսկ հաշվետու շրջանում արդյունաբերության մեջ արձանագրվել է երկնիշ ցուցանիշ անցյալ տարվա նույն շրջանի համեմատ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը: «Արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսական աճի շարժիչ ուժը»,- նշել է նա:

Նրա խոսքերով, դա հնարավոր է դարձել իշխանությունների կողմից անցկացվող հակաճգնաժամային քաղաքականության շնորհիվ, որի արդյունքները տեսանելի են դարձել հիմա: Միաժամանակ Մինասյնաը կարծիք է հայտնել այն մասին, որ 2011-ի առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության հավաքական ցուցանիշները 3.5 տոկոսից պակաս չեն լինելու:

Պետբյուջեի համաձայն Հայաստանի ՀՆԱ աճը 2011-ին նախատեսվում է 4.6 տոկոսի մակարդակում, իսկ գնաճը` 4 տոկոսի (±1,5 տոկոս):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---