Մարտի 1-ի զոհերի հարազատները պատրաստվում են հացադուլ հայտարարել 3 հունիսի 2011 - 10:45 AMT PanARMENIAN.Net - «Ժամանակ» օրաթերթը նշում է, որ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հարազատները շատ անհանգստացած են, որ Մարտի 1-ի գործով տեղաշարժ չկա: «Մենք շատ ենք անհանգստացած: Արդեն մեկ ամիս է անցել, ինչ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ նոր թափ պետք է հաղորդել Մարտի 1-ի բացահայտման գործին, սակայն ոչ մի շարժ դեռ չի արվել: Չմտածեն հանկարծ, որ մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին այդ հայտարարությամբ, և մենք այլևս չենք պայքարի ու հետևողական չենք լինի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մտահոգություն է հայտնել մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Խաչատրյանը: Նա ասում է, որ իր հետ համակարծիք են զոհվածների ծնողները, մասնավորապես` Դավիթ Պետրոսյանի մայր Ջեմա Բարդումյանն առաջարկում է հենց հիմա նստել նստացույցի: Սակայն Ա. Խաչատրյանի խորհրդով 10 զոհերի ծնողները որոշել են սպասել ևս երկու շաբաթ, ապա կդիմեն հացադուլի: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |