Հայաստանում նորովի են պայքարում կրծողների դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանի կարծիքով, հանրապետությունում արդյունավետ չեն պայքարում կրծողների դեմ, սակայն իրավիճակը կարող է փոխվել: Դրա հետ կապված նա հաղորդել է, որ Ագրարագյուղացիական միությունն արդեն ներկրել է և փորձարկում է նոր դեղամիջոց, որն ունի DUO-RAT կենսաբանական հիմքը, որն արտադրվում է Խորվաթիայում և Ֆրանսիայում: Այս միջոցը վանիլինի բույր ունի և չի վանում կրծողներին: 1 հա համար անհրաժեշտ է 1 կգ դեղամիջոց, որն արժի 5-7 դոլար:

Հ. Բերբերյանի մոտ մտավախություն է առաջացնում մորեխների հնարավոր ներխուժումը, որի մասին վկայում են FAO տվյալները, ինչպես նաև թունաքիմիկատների արժեքը, որոնց մեկ պարկը կարելի է ձեռք բերել 7100 դրամով խոստացված 6500-ի փոխարեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---