Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հունիսի 11-ին կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հունիսի 11-ին կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին առաջարկները: Այդ մասին «Voice of America»-ին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

«Մենք Մոսկվայում կքննարկենք համանախագահների վերջին առաջարկները, որից հետո դրանք կառաջարկենք նախագահներին: Եվ եթե նախագահները ընդունեն դրանք, ապա դա քայլ առաջ կլինի»,- ասել է նախարարը` հավելելով, որ առայժմ մի շարք չհամաձայնեցված պահեր են մնում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է:

Մամեդյարովի խոսքով, եթե հիմնարար սկզբունքներն ընդունվում են, ապա պետք է որքան հնարավոր է արագ ավարտվի աշխատանքը նաև համաձայնագրի շուրջ, հաղորդում է ԱՊԱ-ն:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ծրագրված է հունիսի 25-ին Կազանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---