ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտ կայցելեն հունիսի 7-ին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ստեփանակերտ կայցելեն հունիսի 7-ին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկը Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպման ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս դրությանն ու հեռանկարներին վերաբերող հարցեր:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ստեփանակերտը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին կընդունի հունիսի 7-ին: «Հունիսի 8-ին կկայանա համանախագահների հանդիպումն Արցախի նախագահի հետ»,- հաղորդել է Բաբայանը:

Համանախագահները Հայաստան կժամանեն հունիսի 9-ին: Այցի շրջանակներում միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահի և արտգործնախարարի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---