Հայկական պատվիրակությունը Վիեննայում կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովին

Հայկական պատվիրակությունը Վիեննայում կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովին

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա` Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, այցի առաջին օրը ՀՀ վարչապետը կմասնակցի Ավստրիայի նախագահի կողմից կազմակերպված ընդունելությանը, ինչպես նաև «Կառավարության ապագան» թեմայով աշխատանքային ճաշին:

Հունիսի 8-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպման բացման լիագումար նիստին, կհանդիպի Ավստրիայի, Ուկրաինայի և Հունգարիայի վարչապետերին: ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաև ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ և ներկա կգտնվի ՀՀ ֆինանսների նախարարի կողմից «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի փոխառության համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Տիգրան Սարգսյանը որպես բանախոս հանդես կգա համաժողովի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:

Հունիսի 9-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---