Վարչապետը կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովի հանդիպմանը Վիեննայում

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա` Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Այցի առաջին օրը ՀՀ վարչապետը կմասնակցի Ավստրիայի նախագահի կողմից կազմակերպված ընդունելությանը, ինչպես նաև «Կառավարության ապագան» թեմայով աշխատանքային ճաշին:

Հունիսի 8-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպման բացման լիագումար նիստին, կհանդիպի Ավստրիայի, Ուկրաինայի և Հունգարիայի վարչապետերին: ՀՀ կառավարության ղեկավարը կայցելի նաև ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայան, որտեղ հանդիպում կունենա գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ և ներկա կգտնվի ՀՀ ֆինանսների նախարարի կողմից «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի փոխառության համաձայնագրի» ստորագրման արարողությանը: Վարչապետը որպես բանախոս հանդես կգա համաժողովի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագիրը կրող նիստում:

Հունիսի 9-ին ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը կվերադառնա Երևան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---