Հունիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վրաստան

Հունիսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Վրաստան

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հունիսի 10-15-ը Վրաստան կատարելիք իր այցի ժամանակ կհանդիպի Համայն Վրաց Պատրիարք-Կաթողիկոս Եղիա Երկրորդի հետ: Այդ մասին «Պիրվելի» գործակալությանն է հաղորդել Վրաց Ուղղափառ եկեղեցու արտաքին կապերի բաժնի ղեկավար, Զուգդիդիի և Ծաիշայի միտրոպոլիտ Գերասիմ Շարաշենիձեն:

Այցի շրջանակներում կդիտարկվեն ՎՈՒԵ և ՀԱԵ փոխհարաբերությունների հարցեր: Կկայանա նաև ՀԱԵ առաջնորդի այցելությունը հայաբնակ Ջավախքի շրջան:

«Ներկա փուլում չեմ կարող որևէ բան ասել եկեղեցիների վիճելի հարցերի մասին: Պատվիրակության ժամանելուն պես, երբ բանակցությունները սկսվեն, կսահմանվեն նաև քննարկվելիք հարցերը: Ինչ վերաբերում է իրավաբանական կարգավիճակի որոշմանը, դա պետության արտոնությունն է: Վրաց պատրիարքարանն իր կողմից ոչինչ չունի այն բանի դեմ, որպեսզի ինչպես հայկական, այնպես էլ կաթոլիկ և հուդայական համայնքները Վրաստանում իրենց կարգավիճակը ստանան»,- հայտնել է միտրոպոլիտ Գերասիմը:

Այս այցը վերջին 100 տարիների ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Վրաստան կատարած առաջին այցն է, հաղորդում է Բլագովեստ Ինֆոն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---