«Նաիրիտ» գործարանի աշխատողներին խոստացել են վճարել աշխատավարձը 15 օրվա ընթացքում

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» ՓԲԸ-ի աշխատողները, որոնք այսօր առավոտյան հավաքվել են ՀՀ նախագահի նստավայրի մոտ, հանդիպել են նախագահին առընթեր վերահսկիչ ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հետ և նրան փոխանցել իրենց բողոքները: Մասնավորապես, աշխատողները պահանջել են երեք ամսվա աշխատավարձը և տեղեկություններ գործարանի հետագա ճակատագրի մասին: Ինչպես լրագրողներին հաղորդել է «Նաիրիտ» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը , Հովսեփյանը հավաստիացրել է, որ նրանց ողջ աշխատավարձը վճարվելու է առաջիկա 15 օրվա ընթացքում: Սակայն գործարանի աշխատողները համաձայն չեն այդ որոշման հետ, որոնք վերջին անգամ աշխատավարձ ստացել են այս տարվա ապրիլին: Հովսեփյանը նշել է, որ սկսվելու է գործարանի վերաշահագործման գործընթաց:

Իրենց հերթին գործարանի աշխատողները հայտարարել են, որ եթե 15 օրվա ընթացքում նրանք աշխատավարձ չստանան, ապա կրկին բողոքի ակցիա կանցկացնեն նախագահի նստավայրի մոտ

«Նաիրիտ» ՓԲԸ-ի մի քանի տասնյակ աշխատողներ հավաքվել են Հայաստանի նախագահի նստավայրի մոտ գործարանի հետագա ճակատագրի մասին տեղեկություն ստանալու համար: Բացի դրանից, «Նաիրիտի» աշխատողները պահանջում են վճարել երեք ամսվա աշխատավարձ: Ինչպես լրագրողներին հաղորդել է «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, նրանց անհանգստացնում է գործարանի հետագա աշխատանքի շուրջ անորոշությունը: «Մենք չգիտենք, թե վերսկսելու է գործարանն աշխատանքը, և երբ մենք կստանանք մեր աշխատավարձերը:Մենք իհարկե տեղյակ ենք, որ «Նաիրիտի» հարցը գտնվում է Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, բայց մարդիկ ցանկանում են հերթական անգամ կոնկրետ տեղեկատվություն ստանալ սկզբնաղբյուրից»,- ասել է Թադևոսյանը: Նա հաղորդել է, որ «Նաիրիտի» աշխատողները վերջին անգամ աշխավարձ են ստացել ապրիլին, երբ նրանց վճարվել է փետրվարի աշխատավարձը: «Նաիրիտի» աշխատողներն արդեն պատվիրակներ են ուղարկել նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---