Ղարաբաղում վաղաժամկետ են համարում խաղաղապահների մասին հայտարարությունները

Ղարաբաղում վաղաժամկետ են համարում խաղաղապահների մասին հայտարարությունները

PanARMENIAN.Net - Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին խոսելը վաղաժամկետ է: Այդ մասին լրագրողներին Երևանում հաղորդել է Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

«Տարածաշրջանում խաղաղապահների տեղակայման գործընթացը հենց այնպես տեղի չի ունենում: Բացի դրանից, բոլոր կողմերը պետք է համաձայնեցնեն այդ ուժերի կազմը, քանակը և տեղակայման գոտիները: Սակայն նման հիմքեր այօրվա դրությամբ չկան»,- ասել է Ղուլյանը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարություններն այն մասին, որ արդեն պայմանավորվածություն կա խաղաղապահական ուժերի կազմի մասին, որը, իբր, տեղակայվելու է Ղարաբաղում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են դիվանագիտական աղբյուրները:

«Բանակցությունների ընթացքում նման հարց չի քննարկվում: Ներկայումս քննարկվում է միայն Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Խաղաղապահական ուժերի ո'չ կազմը, ո'չ էլ քանակը համաձայնեցված չէ կողմերի միջև»,- հայտնել է աղբյուրը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր Բաքվում լրագրողներին հայտնել է, թե «պայմանավորվածություն կա այն մասին, որ խաղաղապահական ուժերը ձևավորվելու են ոչ (ԵԱՀԿ ՄԽ) համանախագահ երկրների և ոչ էլ հարևան երկրների թվից»: «Բոլոր այդ հարցերը լրացուցիչ քննարկման կարիք ունեն»,- ասել է Էլմար Մամեդյարովը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---