Հայաստանին չի սպառնում Եվրոպայում տարածված աղիքային վարակը

Հայաստանին չի սպառնում Եվրոպայում տարածված աղիքային վարակը

PanARMENIAN.Net - Հայաստանում, որը վերջին երեք տարիների ընթացքում բանջարեղեն չի ներկրել Եվրոպայից, չեղյալ է հայտարարվել աղիքային վարակի համաճարակի պատճառով ներկրման արգելքը, PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Եվրոպայից ներկրման վրա արգելքը գործել է միայն 24 ժամ:

Այսօր արգելք է գործում միայն Իսպանիայից բանջարեղենի ներկրման վրա: Կառույցից նաև հայտնել են, որ Հայաստան են բերվում միայն «չերի» տեսակի լոլիկներ Հունաստանից:

Բացի դրանից, աղբյուրի համաձայն, սահմանին պարենային ապրանքները լաբորատոր փորձաքննություն են անցնում և միայն դրանից հետո մտնում հայկական շուկա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---