Պագանինիի ջութակին արժանացած հայազգի ջութակահարը հետախուզման մեջ է Հայաստանում

Պագանինիի ջութակին արժանացած հայազգի ջութակահարը հետախուզման մեջ է Հայաստանում

PanARMENIAN.Net - Ֆեյսբուք սոցիալական ցանցում վերջերս հայտնվել է մի տեղեկատվություն, համաձայն որի ջութակահար Հրաչյա Ավանեսյանը, ով ավարտել է Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիան, չի կարող մասնակցել հունիսի 13-ին Ռուսաստանում կայանալիք Չայկովսկու անվան հերթական միջազգային մրցույթին, քանի որ գտնվում է հետախուզման մեջ և Ռուսաստան մտնելու իրավունք չունի: Տեղեկատվության մեջ հետախուզման պատճառը նշված չէ, սակայն համաձայն արձագանքների, երաժիշտը բանակի հետ կապված խնդիրներ ունի:

Այս տարի նախընտրական ունկնդրման համար հանձնաժողովի դատին էր ներկայացվել աշխարհի լավագույն երաժիշտ-կատարողների 300 –ից ավելի տեսաերիզ, եւ դրանցից ընտրվել են ընդամենը 20 կատարում, որոնց թվում է նաև Ավանեսյանի կատարումը:

Ավանեսյանը խնդրում է միջնորդել, որպեսզի նամակը կարդան համապատասխան անձինք, ովքեր կկարողանան օժանդակել, որպեսզի գոնե ժամանակավորապես հետախուզումից հանեն իր անունը և նա պատշաճ կերպով ներկայացնի Հայաստանը այդ մրցույթում:

Նա սույն խնդրանքով նամակներ է գրել նախագահի ողջ անձնակազմի աշխատակիցներին, սակայն ոչ մեկից դեռ պատասխան չկա, իսկ նրան մնացել է մի քանի օր:

Ջութակահարը բազմաթիվ հաջողություններ է ունեցել արտերկրում. նրան Բելգիայի Թագուհի Ելիզաբեթի անվան ակադեմիայում տրամադրվել է Իտալացի աշխարհահռչակ վարպետ Անտոնիո Ստրադիվարիուսի պատրաստած “Piatti” ջութակը, որի վրա երկար տարիներ նվագել է լեգենդար ջութակահար Նիկկոլո Պագանինին:

Վերջում որպես հավելում նա նշել է, որ նախընտրական փուլին ադրբեջանցի 3 դիմորդներից ոչ մեկի տեսագրությունը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: Նույն արդյունքի է արժանացել նաև Թուրքիան:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---