«Ոսկե ծիրան» կինոփառատոնը այս տարի ընդլայնում է իր ծրագրերը

PanARMENIAN.Net - Այս տարի «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը կնդլայնի իր ծրագրերը: Կլինեն բազմաթիվ հետահայաց ցուցադրություններ, որի ընթացքում կինոսերները կծանոթանան ռեժիսորներ Էդմոնդ Քյոսայանի, Դմիտրի Կեսայանցի, Ռոման Բալայանի, Բելա Տարի, Վոյչեխ Մարչևսկու, Բերտրան Տավերնիեի աշխատանքների հետ:

Իտալական դասական և ժամանակակից 5 ֆիլմեր կցուցադրվեն Իտալիայի միավորման 150-ամյակի առիթով, «Հայացք ներսից» ծրագրում ընդգրկված են Հայաստանի մասին պատմող օտարերկրյա ռեժիսորների նկարահանած ֆիլմերը: «ԱՊՀ երկրների կինոն» ծրագիրը կբացվի Օսկարի հավակնորդ Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» ֆիլմով: Այս տարի «Կինոդպրոցներ» ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի (ВГИК) ուսանողական ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---